Գերմանիայի արտաքին գործերի նախարարը ժամանել է Կիև
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը ժամանել է Կիև։
«Գրեթե հազար օր Պուտինի պատերազմը ցնցում է ուկրաինացիների առօրյան, բայց ոչ նրանց քաջությունն ու ապահով կյանքի հույսը ազատ Ուկրաինայում», - ասել է նախարարը Ուկրաինայի մայրաքաղաք ժամանելուն պես:
Ուկրաինան աջակցության կարիք ունի իր գոյատևումն ապահովելու համար, քանի որ Կիևը մտնում է պատերազմի երրորդ ձմեռը, որը սրվում է Հյուսիսային Կորեայի աջակցության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ռուսական ավիացիայի զանգվածային հարվածների պատճառով,-նշել է նա:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարը, ով վերջին անգամ Ուկրաինայում էր մայիսին, մայրաքաղաքում գտնվելու ընթացքում պետք է հանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և իր ուկրաինացի գործընկեր Անդրեյ Սիբիգայի հետ։