Ուկրաինայում նշում են, որ առաջին հարվածն են հասցրել Ռուսաստանում գտնվող Կիմ Չեն Ընի զորքերին
Ուկրաինան հայտարարել է Կուրսկի շրջանում հյուսիսկորեացի զինվորականների դեմ առաջին հարվածի մասին։
Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդին կից կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալենկոն ասել է, որ Ռուսական կողմը դեռ չի հաստատել այս տեղեկությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր Ռուսաստանում հյուսիսկորեացի զինվորականների ներկայության մասին։ Հոկտեմբերի 28-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ասել է, որ ԿԺԴՀ-ն իր զինվորներին ուղարկել է Կուրսկի շրջանում ռազմական գործողություններին մասնակցելու։
Հոկտեմբերի 29-ին Պենտագոնը հաստատել է, որ հյուսիսկորեական մոտ երկու հազար զինվորականներ շարժվում են Կուրսկի շրջան: