Պերուում ֆուտբոլային խաղի ժամանակ կայծակի հարվածից ֆուտբոլիստ է մահացել. Marca (տեսանյութ)
Պերուում ֆուտբոլային հանդիպման ժամանակ ողբերգական դեպք է տեղի ունեցել.
Խաղի ժամանակ կայծակի հարվածից ֆուտբոլիստ է մահացել: Այս մասին հայտնում է իսպանական Marca պարբերականը:
Նշվում է, որ խաղացողներին արագ տեղափոխել են հիվանդանոց, սակայն 34-ամյա պաշտպանն արդեն մահացած է եղել։
Պաշտպանի կողքին եղած դարպասապահը ևս լուրջ այրվածքներ է ստացել: