780 իսրայելցի զինվոր սպանվել է, 5253-ը՝ վիրավորվել
Գազայի հատվածում իսրայելական հատուկ գործողության մեկնարկից, որը տևում է արդեն 393 օր, ներառյալ նաև Լիբանանում Իսրայելի պաշտպանության բանակի ռազմական գործողությունները, սպանվել է 780 իսրայելցի և վիրավորվել 5253-ը։
Այս մասին հայտարարել է իսրայելական ընդդիմության առաջնորդներից մեկը՝ հայտնի քաղաքական գործիչ Ավիգդոր Լիբերմանը։
Նշվում է, որ այս թվերը պետության կողմից գաղտնի են պահվում և չեն հրապարակվում, որպեսզի երկրում մարեն առանց այդ էլ բողոքի շարունակվող ակցիաները։