Իրանը հայտարարում է, որ Իսրայելին հարվածելու է իր նոր հրթիռով, որը կրում է Ղասեմ Սոլեյմանիի անունը
Իրանական լրատվամիջոցները պնդում են, որ իրանական արտադրության նոր բալիստիկ հրթիռը՝ «Հաջ Ղասեմ»-ը, կօգտագործվի Իսրայելի վրա առաջիկա հարձակման ժամանակ։
Յուրահատուկ հրթիռը կրում է ամերիկյան հետախուզության կողմից սպանված Ղասեմ Սոլեյմանիի անունը։
Հրթիռի բնութագրիչները ուշադրություն են գրավում՝ մարտագլխիկի զանգվածը կես տոննա է, հրթիռի ընդհանուր զանգվածը՝ 7 տոննա, ընդ որում՝ այն աշխատում է պինդ վառելիքով, իսկ հեռահարությունը՝ 1400 կմ։
Ըստ իրանցիների՝ սա բարձր ճշգրտության հրթիռ է։