Թրամփն նշել է, որ չպետք էր լքել Սպիտակ տունը 2020 թվականին
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Լիցում (Փենսիլվանիա) նախընտրական քարոզարշավի ավարտից երկու օր առաջ կայացած հանրահավաքում, ասել է, որ չպետք է լքեր Սպիտակ տունը 2021 թվականի հունվարին, հայտնում է CNN-ը։
«Ես չպետք է հեռանայի: Մենք այնքան լավ էինք անում ամեն բան, մենք հիանալի էինք գործում»,- ասել է նա՝ հավելելով, որ այն օրը, երբ նա լքեց պաշտոնը, ԱՄՆ-ն ուներ երկրի պատմության մեջ ամենաապահով սահմանը:
Նշվում է, որ Փենսիլվանիայում տեղի ունեցած հանրահավաքում քաղաքական գործիչը մի քանի անգամ կրկնել է նոյեմբերի 5-ին կայանալիք ընտրություններում հնարավոր կեղծիքների մասին խոսքերը։