Իրանը բանակի մասնակցությամբ լայնածավալ հարձակում է նախապատրաստում Իսրայելի դեմ․ The Wall Street Journal
Իրանը պատրաստում է պատասխան տալ Իսրայելին հոկտեմբերի 26-ի հարվածի համար։ Հարվածը կներառի ավելի հզոր մարտագլխիկներ և այլ զինատեսակներ։
Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իրանցի և արաբ պաշտոնյաներին։
«Իրանը ծրագրում է համապարփակ պատասխան տալ՝ օգտագործելով էլ ավելի հզոր մարտագլխիկներ և այլ զենքեր»,- թերթին հայտնել են Իրանի մի քանի պաշտոնյաներ:
Զրուցակիցների խոսքով՝ հարձակման ժամանակ Թեհրանը կօգտագործի ոչ միայն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ), այլև կանոնավոր բանակի զինվորներ, սակայն տարածաշրջանում զորք տեղակայելու մասին խոսք չկա։
«Մեր զինվորականները ընկերներ են կորցրել, ուստի նրանք պետք է պատասխան տան», - թերթին ասել է իրանցի պաշտոնյան։