Պետք է հասկանամ` որտեղ կարող եմ հաճույք ստանալ. Խ.Սուքիասյան
«Հասունությունը, տարիքը և անցած դժվար ճանապարհն ինձ հուշում են, որ ես առայժմ չեմ կարող: Ես չեմ կարողանում հստակ որոշում կայացնել և մտնել քաղաքական դաշտ: Պետք է հասկանամ` որտեղ կարող եմ հաճույք ստանալ` արտադրամասեր բացելո՞վ, թե՞ քաղաքական համակարգում` մաս կազմելով կառավարման համակարգին»,-«Ռոսիա Մոլ» առևտրի և ժամանցի կենտրոնի բացմանը լրագրողների հետ զրույցում ասել է «Սիլ գրուպի» նախագահ Խաչատուր Սուքիասյանը:
Նա նաև շեշտել է, որ նախընտրում է զբաղվել գործարարությամբ, քան քաղաքականությամբ:
Հիշեցնենք, որ այսօր «Ռոսիա Մոլ» առևտրի և ժամանցի կենտրոնում շրջայց է կատարել նախագահ Սերժ Սարգսյանը: