Թուրքական բանակը պատրաստ է պատերազմի. թուրք նախարար
Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ բանակը պատրաստ է պատերազմի։ Տեղեկացնում է sondakika.com կայքը։
Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը Թուրքիայի մեջլիսում հայտարարել է, որ բանակը ամեն պահի պատրաստ է պատերազմական գործողությունների։ Նրա խոսքերով՝ Թուրքական բանակը ամեն օր ավելի է հզորանում և զինվում։ Մեջլիսում բանակին բյուջեն քննարկելու ժամանակ նախարարը վստահեցրել է պատգամավորներին, որ բանակը կարող է կատարել իր վրա դրված պարտականույունները։
Թուրքական բանակին 26 մլրդ 451 մլն 504 հազար լիրա է հատկացվելու 2016 թվականին, որ դոլարով կազմում է ավելի քան 8․5 մլրդ դոլար։