Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալինՅունիբանկը զգուշացնում է զեղծարարության մասին
Գագիկ Ծառուկյանի այսօրվա բաց դատին ընդառաջ պաստառներ են ամրացվել (լուսանկարներ)
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարճատև այցով Հայաստան կժամանի ուրբաթ՝ հոկտեմբերի 16-ին. ԲաղայիԱյսօր ձեռքերը լվանալու համաշխարհային օրն է. ԱՆ Գագիկ Ծառուկյանին ոստիկանության մեքենայով բերեցին դատարան Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին աշխատելու է հեռավար«Արտաշատ» բժշկական կենտրոնի մոտ հրդեհ է բռնկվել «Nissan»-ում. կան վիրավորներՔննարկվել է Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցության ընդլայնումըԽոշոր ջրանջատման ընթացքում «Վեոլիա Ջուր»-ը միաժամանակ մի քանի տեխնիկական խնդիր է լուծել
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը (ուղիղ)
Պատերազմը մեր ընտրությունը չէր, մեզ դրան դրդեց Հայաստանը. Ալիև
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան
ՀՀ ԱԳՄԱ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի համատեղ մամուլի ասուլիսը (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ44-ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13-ամյա դստերը․ նա ձերբակալվել է
Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ
Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում և պայքարում ենք. Արտակ Բեգլարյան
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի
Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիաՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»
Մամուլ

Հայտարարագիր է ներկայացրել պոտենցիալ հայտարարատու անձանց մոտ կեսը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ինչպես հայտնի է, 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստանում եկամուտների հայտարարագիր են ներկայացնելու բոլոր քաղաքացիները՝ անկախ զբաղվածությունից: Շատ մասնագետներ կարծիք են հայտնում, որ մեր երկիրը պատրաստ չէ համընդհանուր հայտարարագրման համակարգին: Նույնիսկ 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկհայտարարագրի ներկայացման վերջնաժամկետն էր հետաձգվել. այն սահմանվել էր 2024 թ. հուլիսի 22-ը: Այդ վերջնաժամկետից անցել է մոտ 3,5 ամիս: «Փաստը» դիմել էր ՊԵԿ՝ խնդրելով պատասխանել հետևյալ հարցերին՝ քանի՞ անձ պետք է 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր ներկայացներ, քանի՞սն է ներկայացրել հարցման պատասխանի օրվա դրությամբ, հայտարարագիր չներկայացրած քանի՞ անձ է ենթարկվել վարչական պատասխանատվության, և ի՞նչ չափի տույժ ու տուգանքի են ենթարկվել նրանք:
 
ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացված պատասխանում նշվում է, որ, նախնական գնահատմամբ, 2023 թվականի արդյունքներով պոտենցիալ հայտարարատու անձանց թվաքանակը գնահատվել է շուրջ 120 հազար մարդ (համաձայն տվյալների, 2023 թ. ընթացքում շուրջ 60 հազար ՀՀ քաղաքացի հանդիսացել են իրական շահառու՝ ըստ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տվյալների, շուրջ 40 հազար ՀՀ քաղաքացի հանդիսացել են պետական աշխատողներ, բացառության ՊՈԱԿ-ների և ՀՈԱԿ-ների, 1 մլրդ և ավելի շրջանառություն ունեցող շուրջ 1600 կազմակերպության, այդ թվում՝ բաժնետիրական ընկերությունների, մասնակիցների թվաքանակը գնահատվել է մոտ 5 հազար ՀՀ քաղաքացի, և այլ եկամուտներ ստացող անձանց հաշվարկ ներկայացնողների թվաքանակ:
 
«Ընդ որում, անձի՝ վերը նշված մի քանի հիմքերով (բացառությամբ 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն ստացած անձանց, որոնց վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը բացակայում է) հայտարարատու լինելու դեպքում նշված թվաքանակում կարող են լինել կրկնություններ»,- նշվում է պատասխանում: ՊԵԿ-ից նաև տեղեկացնում են, որ 2024 թ. հոկտեմբերի 20-ի դրությամբ եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկ (հայտարարագիր) է ներկայացրել 57 930 անձ, իսկ հոկտեմբերի 4-ի դրությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.1 հոդվածի 3-րդ մասով սահմանված իրավախախտումների վերաբերյալ կայացվել է թվով 3,727 նախազգուշացման որոշում։
 
«Հարկ է նշել, որ վերը նշված թվային տվյալները հավաքագրվել են՝ ըստ համապատասխան կառույցների բազաներում առկա տվյալների և խիստ նախնական են, քանի որ մանրամասն գնահատման արդյունքում պարզվում է, որ որպես հայտարարատու նախնական գնահատված անձը կարող է այլևս չկրել այդ պարտավորությունը՝ կախված վերջինիս քաղաքացիության, ՀՀ ռեզիդենտ չհանդիսանալու և այլ՝ հայտարարատու հանդիսանալու հիմքերի բացակայության կամ տվյալների կրկնակիության դեպքերում»,- պատասխանել են ՊԵԿ-ից։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում