Կիմ Չեն Ընը հանձնարարել է աջակցել ռուսական բանակին. Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարար
Հյուսիսային Կորեայի արտգործնախարար Չոյ Սոնգ Հուին, ով այցով գտնվում է Մոսկվայում, ասել է, որ հատուկ ռազմական գործողության սկզբից նախագահ Կիմ Չեն Ընը հրահանգել է աջակցել ռուսական բանակին և ժողովրդին։
«Հատուկ ռազմական գործողության հենց սկզբից նախագահ Կիմ Չեն Ընը հրահանգել է, որ մենք, առանց որևէ մեկին նայելու, աջակցենք ռուսական բանակին և ռուս ժողովրդին իրենց սուրբ պատերազմում: Երկու երկրների հարաբերությունները հասել են անպարտելի ռազմական ընկերակցության մակարդակի»,-ասել է Չոյ Սոնգ Հուին:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր հերթին հայտարարեց, որ հարաբերությունները հասել են աննախադեպ նոր մակարդակի։