Շվեդիայում ցանկանում են տղամարդկանց համար աբորտը օրինականացնել
Շվեդիայում մի խումբ լիբերալ երիտասարդներ և «LUF Väst»-ը հայտարարել են երկրում տղամարդկանց համար «լեգալ աբորտը» օրինականացնելու մասին: Այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն:
Խմբի ներկայացուցիչ Մարկ Նիլսենի կարծիքով, տղամարդիկ կարող են մինչև 18 շաբաթական կնոջ հղիության դեպքում հրաժարվել երեխայից:
Խումբը կարծում է, որ «լեգալ աբորտը» հղիության վաղ շրջանում հավասարություն կապահովի տղամարդու և կնոջ միջև, որը հնարավորություն կտա տղամարդկանց հրաժարվել երեխայից:
«Լեգալ աբորտի» գրանցման ժամանակ տղամարդը չի վճարելու ալիմենտ երեխայի համար, այն դեպքում, եթե կինը որոշի երեխային լույս աշխարհ բերել, բայց այս դեպքում տղամարդը իրավունք չի ունենա տեսակցել երեխայի հետ, եթե հետագայում նման ցանկություն առաջանա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Աբխազիայում աբորտներն արգելվել են: