Վատ մարդկանց աչքից եմ փորձանքների հանդիպում. Տիգրան Խաչատրյան
«Դուք եք ասում, ես եմ ասում, մարդու վրա, որ շատ աչք ա լինում, այդ մարդն արդեն փորձանքների է հանդիպում, ես ոչ մի բանի էլ մասնակից չեմ եղել »,-Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես է ստացվում, որ անընդհատ վեճերի մեջ է լինում: Ըստ նրա ՝ վատ մարդկանց աչքից է փորձաքների մեջ ընկնում:
Լրագրողները նաև հետաքրքրվեցին , թե ինչպես է, որ բանակում չի ծառայել, սակայն Գորիսի ԵԿՄ երիտասարդական կառույցի ղեկավարն է, դեռ ամիսներ առաջ էլ պարգևատրվել է ԵԿՄ հուշամեդալով, պատասխանեց. «Ոչինչ ,ոչինչ, ինչի՞, կարա լինի, կարևորը մարդ իր ազգի համար պատրաստ լինի կրիտիկական պահերին օգնել»: