Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալինՅունիբանկը զգուշացնում է զեղծարարության մասին
Գագիկ Ծառուկյանի այսօրվա բաց դատին ընդառաջ պաստառներ են ամրացվել (լուսանկարներ)
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարճատև այցով Հայաստան կժամանի ուրբաթ՝ հոկտեմբերի 16-ին. ԲաղայիԱյսօր ձեռքերը լվանալու համաշխարհային օրն է. ԱՆ Գագիկ Ծառուկյանին ոստիկանության մեքենայով բերեցին դատարան Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին աշխատելու է հեռավար«Արտաշատ» բժշկական կենտրոնի մոտ հրդեհ է բռնկվել «Nissan»-ում. կան վիրավորներՔննարկվել է Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցության ընդլայնումըԽոշոր ջրանջատման ընթացքում «Վեոլիա Ջուր»-ը միաժամանակ մի քանի տեխնիկական խնդիր է լուծել
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը (ուղիղ)
Պատերազմը մեր ընտրությունը չէր, մեզ դրան դրդեց Հայաստանը. Ալիև
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան
ՀՀ ԱԳՄԱ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի համատեղ մամուլի ասուլիսը (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ44-ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13-ամյա դստերը․ նա ձերբակալվել է
Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ
Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում և պայքարում ենք. Արտակ Բեգլարյան
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի
Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիաՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»
Մամուլ

Ալեն Սիմոնյանն էլի աչքի է ընկել խուլիգանական վարքով. ԱԺ միջանցքում խայտառակ միջադեպ գրանցվեց. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ ՀՀ Ազգային ժողովում հերթական անգամ խուլիգանական պահվածքով է աչքի ընկել. «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ նա հայհոյանքներ է հնչեցրել, փողոցային բառապաշար գործածել, որը լսելի է եղել միջանցքներում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ՝ կեսօրից հետո, ԱԺ-ի «Հայաստան» խմբակցության սենյակների հատվածում` դեպի ճաշարան տանող միջանցքում, աղմկահարույց միջադեպ է տեղի ունեցել MediaHub.am կայքի լրագրող Վահե Մակարյանի եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջեւ:

Մեր տեղեկություններով՝ Վահե Մակարյանը Ալեն Սիմոնյանին մոտեցել է հարցազրույցի խնդրանքով, սակայն խոսակցությունը ցանկալի հունով չի գնացել, իրավիճակը լարվել է, զրույցը վերածվել է վիճաբանության, հնչել են փոխադարձ հայհոյանքներ, որոնք լսվել են ողջ խորհրդարանում: Իրավիճակն այնքան է թեժացել, որ թիկնազորով շրջող ԱԺ նախագահի անվտանգության աշխատակիցները, «ավանդույթի համաձայն», բռնել են լրագրող Վահե Մակարյանի ձեռքերը, հավանաբար, որպեսզի Սիմոնյանը հարվածի կամ թքի նրա վրա: Բայց, բարեբախտաբար, այս անգամ Ալեն Սիմոնյանը չի թքել, և նույնիսկ չի հարվածել, այլ միայն բղավել է, հայհոյել եւ փողոցային վարքագիծ դրսեւորել:

«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Վահե Մակարյանի հետ` պարզելու, թե ինչ է կատարվել: Մեր գործընկերը հաստատեց, որ իր եւ Ալեն Սիմոնյանի միջեւ երեկ միջադեպ է տեղի ունեցել, պատմեց, որ, իսկապես, մեր տեղեկությունները ճիշտ են, և որ իրենց խոսակցության ժամանակ իրավիճակն այնքան է լարվել, որ Սիմոնյանի անվտանգության աշխատակիցները բռնել են լրագրողի ձեռքերը. «Միջադեպ, այո, եղել է, որը, կարծում եմ, հարթվել է: Չգիտեմ՝ որտեղից է տարածվել տեղեկությունը. հավանաբար Սիմոնյանի բղավոցներն են լսվել: Չգիտեմ՝ հարվածելո՞ւ նպատակով ձեռքերս բռնեցին, թե՞ սովորության համաձայն՝ այլ գործողություն էր Ալեն Սիմոնյանն ուզում անել, բայց մի պահ եղավ՝ նա փորձեց հարձակվել ինձ վրա, նրա թիկնապահներն էլ բռնեցին ձեռքերս, բայց Սիմոնյանը խոհեմություն ցուցաբերեց, ու հետևանքների մասին մտածելով՝ այլ քայլերի չդիմեց. այդքանով ավարտվեց», – պատմեց Վահե Մակարյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց նաև ԱԺ նախագահի խոսնակ Մովսես Հարությունյանի հետ՝ պահանջելով ԱԺ նախագահի անունից տալ պարզաբանումներ: Սակայն խոսնակն ասաց` գրավո՛ր ուղարկեք հարցը:

Ուղարկեցինք. «Հարգելի՛ պարոն Սիմոնյան, մեր տեղեկություններով՝ այսօր խորհրդարանի միջանցքներում միջադեպ է տեղի ունեցել MediaHub.am-ի լրագրող Վահե Մակարյանի եւ Ձեր միջեւ։

Միջադեպի ժամանակ Դուք բարձրաձայն հայհոյանքներ եք հնչեցրել լրագրողի հասցեին, որոնք լսվել են խորհրդարանի ողջ միջանցքում։

Իրավիճակն այնքան է թեժացել, որ Ձեր անվտանգության աշխատակիցները բռնել են լրագրողի ձեռքերը, որպեսզի հարվածներ հասցնեք նրան, սակայն այս անգամ չեք թքել եւ չեք հարվածել՝ ավարտելով ամեն ինչ հայհոյանքներով եւ ԱԺ միջանցքում փողոցային բառապաշար գործածելով՝ լսելի բոլորի, այդ թվում՝ նաեւ միջանցքներում գտնվող կանանց համար:

Խնդրում ենք ներկայացնել պարզաբանումներ.

. ի՞նչ միջադեպ է եղել

. ինչո՞ւ եք հայհոյել լրագրողին

. ինչո՞ւ է Ձեր թիկնազորը բռնել լրագրողի ձեռքերը՝ հարկադրաբար

. չե՞ք զղջում արդյոք կատարվածի համար՝ որպես երկրի օրենսդիր մարմնի ղեկավար

Մինչեւ ուշ գիշեր, սակայն, չստացանք այս հարցերի պատասխանները:

Եվ այս իշխանությունը խոսում է լրագրողներից, խոսքի ազատությունից, անպատժելիությունից, հովանավորչությունից եւ վերջապես կոռուպցիայից` «ժողովրդավար» Հայաստանում. իսկ Ալեն Սիմոնյանը թքում է քաղաքացի Կարեն Մկրտչյանի վրա իրեն «դավաճան» ասելու համար (դեպքը տեղի էր ունեցել անցած տարի ապրիլին), և այս օրերին էլ զանգվածաբար ձերբակալվում են քաղաքացիներ, որոնք Ալեն Սիմոնյանի թքելու մասին պաստառներ են փակցնում Երեւան քաղաքի պատերին:

Այսինքն՝ թքելը ներվում է Նիկոլ Փաշինյանի կողմից, իսկ թքելու մասին թռուցիկ տարածելը` պատժվում ազատազրկմամբ: Սա այն է, ինչ պետք է իմանալ Նիկոլ Փաշինյանի արդարադատության մասին»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում