Խամենեին Իրանին Իսրայելի դեմ հարված նախապատրաստելու հրաման է տվել. The New York Times
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հոկտեմբերի 28-ին Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին հանձնարարել է նախապատրաստվել Իսրայելի դեմ պատասխան հարված հասցնելուն:
Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով Թեհրանում երեք բարձրաստիճան աղբյուրների։
Աղբյուրները նշում են, որ հրամանը ստացվել է այն բանից հետո, երբ Խամենեին ստացել է զեկույց Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածի հետևանքների մասին:
Աղբյուրները New York Times-ին հայտնել են, որ Իրանի ռազմական հրամանատարությունը պատրաստում է Իսրայելում տասնյակ ռազմական թիրախների ցուցակ:
Սակայն, ըստ աղբյուրների, հարվածն Իսրայելին, ամենայն հավանականությամբ, կհասցվի ԱՄՆ ընտրություններից հետո, քանի որ Թեհրանը վախենում է, որ տարածաշրջանում լարվածության և քաոսի հերթական աճը կարող է լրացուցիչ ձայներ բերել Դոնալդ Թրամփին: