Լուիս Մորենո Օկամպոն նշել է, որ Հայաստանն իբր օկուպացրել է ադրբեջանական տարածքները
Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, որը հայտնի է Ադրբեջանի դեմ իր զեկույցներով և COP29 համաժողովի դեմ բոյկոտով, անսպասելիորեն հրապարակայնորեն հայտարարել է, որ Հայաստանն իբր օկուպացրել է ադրբեջանական տարածքները։
Արցախի Հանրապետության օրինականության մասին լրագրողի հարցին ի պատասխան Օկամպոն ասել է.
«Հայաստանի մոտ կար մի տարածք, որը ադրբեջանական էր և Հայաստանը օկուպացրել էր Ադրբեջանին պատկանող տարածքը։ Սա ճիշտ է: Հաշվի առնելով նաև, որ այդ տարածքը հիմնականում բնակեցված է եղել ադրբեջանցիներով»,-նշել է Օկամպոն: