Մի քանի օրից Իրանը Իրաքից կհարձակվի Իսրայելի վրա. Axios
Իրանը պատրաստվում է մի քանի օրվա ընթացքում Իրաքի տարածքից խոշոր հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան հրեական պետության վրա վերջին հարձակման։
Այս մասին հայտնում է Axios կայքը՝ հղում անելով իսրայելական հետախուզության աղբյուրներին։
Թեհրանը կարող է մեծ թվով անօդաչու թռչող սարքերի և բալիստիկ հրթիռների մասնակցությամբ գործողություն իրականացնել մինչև ԱՄՆ-ում նոյեմբերի 5-ին կայանալիք համընդհանուր ընտրությունները։
Կայքի տվյալներով՝ իրաքյան, ոչ թե իրանական տարածքից հարձակումը Իրանի կողմից փորձ է՝ խուսափելու Իսրայելի հերթական հարձակումից Իսլամական Հանրապետության ռազմավարական թիրախների վրա։ Ինչպես Axios-ին հայտնել է Վաշինգտոնի վարչակազմի աղբյուրը, ԱՄՆ-ը չգիտի՝ Իրանի իշխանությունները մոտ ապագայում հարված հասցնելու որոշում կայացրե՞լ են, թե ոչ։