«Ֆրանսիայի սադրանքը» ուղղված է էսկալացիայի շարունակմանը․ Ադրբեջանի ԱԳՆ-ն շարունակում է մեղադրանքները
Ադրբեջանի ԱԳՆ-ից պատասխանել են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոնտինյիի հայտարարությանը՝ նշելով, թե դեսպանն, իբր, «չի պահպանում դիվանագիտական վարվելակարգի տարրական կանոններին» և իբր «ավելի շատ կենտրոնացած է Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավի վրա, քան հայ-ֆրանսիական հարաբերությունների» վրա։ Այդ երկրի քաղաքական գերատեսչությունից Դըկոտինյիի հայտարարությունները որակում են «Ֆրանսիայի արտաքին քաղաքականության ձախողման հետևանք»․
«Ֆրանսիայի պահվածքն ու սադրանքները, որոնք ուղղված են տարածաշրջանում էսկալացիայի շարունակմանը, ապացուցել են այս երկրի կողմից իրականացվող մտադրությունների և քաղաքականության իրական բնույթը և՛ հակամարտությունում, և՛ հետկոնֆլիկտային ժամանակաշրջաններում»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն։