Իսպանիայում ջրհեղեղների հետևանքով մոտ հարյուր մարդ է զոհվել
Իսպանիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով առնվազն 95 մարդ է զոհվել։
Երկրի իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել, հայտնում է El País-ը։
Ամենաշատը տուժել է Վալենսիան, որտեղ զոհվել է 92 մարդ: Եվս մեկ մարդ մահացել է Մալագայում, երկուսը՝ Կաստիլիա-Լա Մանչայում։
Զոհերի թիվը կարող է աճել, քանի որ անհայտ կորածներ դեռ կան, և նրանց թիվը չի նշվում։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են՝ զինվորականների, հրշեջների և ոստիկանների մասնակցությամբ։