Իլոն Մասկը Տեխասում մի ամբողջ գյուղ է կառուցում, որտեղ ապրելու է իր սերունդը
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկն իր սերմնահեղուկն է առաջարկում այն կանանց, ովքեր իրենից երեխա են ուզում։ Այս մասին գրում է The New York Times-ը։
Մասնավորապես, ընթրիքներից մեկի ժամանակ գործարարն օգնություն է առաջարկել հղիանալու դժվարությունների հանդիպող զույգին, ասվում է հրապարակման մեջ։
Հրատարակությունը հայտնում է նաև, որ միլիարդատերը Տեխասում մի ամբողջ գյուղ է կառուցում, որտեղ ապրելու է իր սերունդը։
NYT-ը բացատրում է, որ Մասկը համարում է ցածր ծնելիությունը մարդկության գլխավոր սպառնալիքը։