Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը
Քաղաքականություն

Արարատ Միրզոյանի հայտարարությունը դավաճանության հասնող ցինիզմ է. Մամիջանյան

Այն փաստը, որ իրենք Սահմանադրությունը չեն հարգում, օրենքները չեն հարգում՝ նորություն չէ, արդեն  իսկ նորություն չէ, որ իրենց ընդունած փստաթղթերը չեն հարգում, մասնավորապես, կառավարության ծրագիրը, այդպես եղավ, երբ իրենք իրենց նախընտրական ծրագրում գրեցին, որ Հադրութն ու Շուշին ազատագրելու են, ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու են 3 հիմնարարա սկզբունքների հիման վրա ու հանձնեցին Արցախը։  Աժ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Ցեղասպանության վերաբերյալ հայտարարություններին՝ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

«Հիմա նույնը Հայոց  ցեղասպանության հետ է կապված, քանի որ դա թե՛ իրենց նախընտրական ծրագրում է նշված, թե՛ Ազգային անվտանգության ռազմավարության մեջ: Բայց այսօր ՀՀ ԱԳ նախարարը ասում է, որ նման առաջնահերթություն ՀՀ-ն չունի: Վերջին 6 տարում իմ ամենաատելի արտահայտությունը դարձել է՝ «բա որ ասում էինք»-ը: Տարիներ առաջ ասում էինք, որ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն գալիս են իշխանության Արցախը հանձնելու և Ցեղասպանության հարցը մոռացության տալու համար, հիմա երկուսն էլ, ցավոք սրտի, իրողություն են՝ Արցախը հանձնված է, իսկ Ցեղասպանության ճանաչման հետ կապված ՀՀ արտաքին գործերի նախարարն ասում է, որ նման առաջնահերթություն ՀՀ-ն չունի»,-ասաց նա:

 Պատգամավորը հավելեց, որ այս իշխանությունները Ցեղասպանության ճանաչման համար ոչ մի բան չեն էլ արել. «Վերջին 6 տարում Ցեղասպանության ճանաչման հետ կապված ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել Հայ դատի, ազգային կուսակցություների, անհատների աշխատանքների շնորհիվ: Իրենք ոչ մի բան չէին էլ անում, հայտարարել են, որ չեն էլ անելու, դա ուղղակի ցինիզմի գագաթնակետն է: Դա դավաճանության հասնող ցինիզմ է: Դա մի նոտա չէ, արդեն իսկ երգ է: Իրենք նաև հայտարարում են, որ ՀՀ-ի տարածքներն օկուպացված են, բայց ոչինչ չեն անելու՝ ադրբեջանցիներ են, դե եկել նստել են»: