«Ռեալը» պաշտպանում է Վինիսիուսին այնպես, ինչպես Ռոնալդուին. Relevo
Մադրիդի «Ռեալը» պաշտպանում է Վինիսիուս Ժունիորին ճիշտ այնպես, ինչպես նախկինում Կրիշտիանու Ռոնալդուին: Ինչպես հայտնում է Relevo-ն, մադրիդյան ակումբը որոշել է չգնալ Փարիզում կայանալիք «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը, երբ պարզ է դարձել, որ մրցանակը բաժին է ընկնում «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին, քանի որ նրանք զգում էին, որ իրենց աստղի նկատմամբ անարդարություն է տեղի ունենում:
Մադրիդի «Ռեալը» դեռևս խիստ վրդովված է արարողության արդյունքներից և դա բացատրում է միայն ՈՒԵՖԱ-ի ազդեցությամբ և այս կազմակերպության հետ վեճերով՝ այդ թվում Սուպերլիգայի շուրջ։ Ակումբը չի տեսնում որևէ մարզական առավելություն, որը Ռոդրիին վեր է դասում Վինիսիուսից:
Այսպես թիմը ձգտում էր աջակցել Վինիսիուսին:
Ինչ վերաբերում է Վինիսիուսին, ապա ակումբը, ի թիվս այլ բաների, աջակցում է բրազիլացուն՝ ռասիզմի դեմ պայքարում։ Ոմանք նույնիսկ նշում են, որ մադրիդցիների աջակցությունը հարձակվողին արդեն գերազանցում է Կրիշտիանուի նկատմամբ աջակցությանը: