Հյուսիսային Կորեան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակել
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել: Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեին։
Գործակալության տվյալներով՝ արձակումն իրականացվել է Ճապոնական ծովի ուղղությամբ։
Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է նաև ԿԺԴՀ-ի կողմից ենթադրաբար բալիստիկ հրթիռի արձակման մասին, հայտնում է Kyodo գործակալությունը։
Հրթիռների արձակման հետ կապված այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: