Հյուսիսային Կորեայի մասնակցությունը պատերազմին կհանգեցնի Ուկրաինային աջակցության նոր ձևերի. Օսթին
ԿԺԴՀ-ի զինվորականների հավանական մասնակցությունը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին կարող է հանգեցնել Կիևին արևմտյան գործընկերների կողմից աջակցության նոր ձևերի:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։
Պաշտոնյաները հարցրել են, թե արդյոք ԿԺԴՀ-ի հնարավոր մասնակցությունը Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմին կարող է հանգեցնել նրան, որ արևմտյան երկրները կուղարկեն իրենց զինուժը Կիևի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար:
«ԿԺԴՀ-ի հնարավոր մասնակցությունը ուկրաինական պատերազմին կարող է դրդել մեզ տարբեր տեսակի միջոցներ ձեռնարկել: Բայց ես չեմ ենթադրի, թե կոնկրետ ինչ կարող է տեղի ունենալ», - բացատրել է Պենտագոնի ղեկավարը:
Օսթինը նաև հավելել է, որ մի շարք տարբերակներ կան, թե ինչ գործողություններ կարող են իրականացնել Ուկրաինայի դաշնակիցները: