CNN-ը հայտնել է Իսրայելի վրա Իրանի հարձակման ժամկետները
Իսրայելի վերջին հարվածին Իրանի պատասխանը կարող է լինել նոյեմբերի 5-ին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ:
Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանը Սիոնիստական ռեժիմի ագրեսիային կլինի վճռական և ցավոտ», - ասել է աղբյուրը CNN-ին՝ հավելելով, որ պատասխան գործողությունները հավանաբար կլինեն մինչև նախագահական ընտրությունների օրը:
Սա վկայում է այն մասին, որ Թեհրանը հրաժարվում է իսրայելական հարձակմանը պատասխան չտալու իր սկզբնական ռազմավարությունից: