Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը
Քաղաքականություն

COP-29-ը Նիկոլի նվերն է Բաքվին Արցախի վրա հարձակումից և էթնիկ զտումից հետո․ Արտակ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի անդրադարձը՝ Բաքվում կայանալիք COP-29 համաժողովին․

«Բաքվում անցկացվելիք COP-29 համաժողովը և Հայաստանի լռությունը։
 
GOP-ը (Կողմերի համաժողով) ամենաբարձր օրենսդիր մարմինն է, որը վերահսկում է 1992թ-ին Ռիո դե Ժանեյրոյում ստորագրաված՝ ՄԱԿ-ի “Կլիմայի փոփոխության մասին” շրջանակային կոնվենցիայի իրականացումը: Կոնվենցիայի մասնակիցներ (կողմեր) են աշխարհի 198 երկրներ։ Բաքվում GOP-29 անցկացման մասին որոշումն ընդունվել է 2023թ. դեկտեմբերի 11-ին Դուբայում կայացած COP-28-ի լիագումար նիստում։
 
Կազմակերպությունում Ադրբեջանի նախագահության մասին որոշումը կայացվել է Արևելյան Եվրոպայի խմբի երկրների միաձայն կարծիքի հիման վրա։ Ադրբեջանի հետ մեկտեղ COP-29-ը հյուրընկալելու իրենց թեկնածությունն են առաջադրել նաև Հայաստանն ու Բուլղարիան։ Ալիևի և Փաշինյանի գրասենյակների միջև ուղիղ բանակցությունների արդյունքում, անցյալ տարվա դեկտեմբերի 7-ին արված համատեղ հայտարարությամբ, Հայաստանը հանել է իր թեկնածությունը հօգուտ Ադրբեջանի։ Ոչ թե հոգուտ Բուլղարիայի, այլ հօգուտ Ադրբեջանի: Կարծում եմ, որ արևելաեվրոպական երկրները, հաշվի առնելով տվյալ պահին առկա աշխարհաքաղաքական որոշ հարցեր՝ որպես GOP-29-ի անցկացման վայր, ավելի շուտ կնախընտրեին Երևանը՝ քան Բաքուն, եթե Երևանը համապատասխան դիվանագիտական աշխատանք տաներ:
 
Այնպես, որ GOP-29-ը Նիկոլի նվերն է Բաքվին, Արցախի վրա տեռորիստական հարձակումից և հազարամյա հայկական Արցախն ամբողջությամբ էթնիկ զտման ենթարկելուց ուղիղ երկուսուկես ամիս հետո:
 
Բնականաբար GOP-29 համաժողովը նավթագազային Ադրբեջանին պետք է, ոչ թե գլոբալ կլիմային ու «կանաչ» տնտեսությանը իրենց հավատարմությունը ցույց տալու, այլ աշխարհի առջև Արցախի օկուպացիան ու հայաթափումը մարսելու համար: Երկու շավաթվա ընթացքում (2024թ. նոյեմբերի 11-ից 22-ը) Բաքուն սպասում է շուրջ 70 հազար միջազգային հյուրերի: Կասկածից վեր է, որ նրանցից շատերին տանելու են օկուպացված Արցախ, մեծ քարոզչական համաշխարհային շոու են կազմակերպելու, հակահայկական թեզեր են տարածելու, հայկական մշակույթն ու պատմությունը յուրացնելու խնդիրների են փորձելու լուծել և նմանատիպ այլ բաներ:
Տարբեր երկրների ղեկավարներ հերթով հայտարարում են իրենց մասնակցության կամ չմասնակցության մասին: Պաշտոնական Հայաստանից ծպտուն անգամ չկա, թե ի՞նչ է ակնկալում Բաքվում անցկացվելիք GOP-29-ից, գնալու են, թե՞ ոչ: Կամ եթե գնալու են, ապա ի՞նչ օրակարգով են գնալու: Ի վերջո, միջոցառումը համաշխարհային մասշտաբներ ունի և ՄԱԿ-ի խոշոր կառույցներից մեկն է: Շատ լավ առիթ է, որպեսզի Բաքվում գտնվող, ապօրինի կալանավորված հայ գերիներն ու Արցախի ղեկավարությունը, միջազգային ծանրակշիռ հորդորներով ազատ արձակվեն: Այդ ամենի նախաձեռնողը, հայտարարություններով ու դիվանագիտական կոչերով հանդես եկողը պետք է լինի պաշտոնական Երևանը: Հատկապես, որ նման նվեր է տվել Ադրբեջանին:
 
Սերժ Սարգսյանը լիներ երկրի ղեկավար ու Ադրբեջանը կարողանար Բաքվից դեպի հայկական Շուշի կամ Ստեփանակերտ օտարերկրյա հյուրեր տանե՞ր: Արցախ գնացող միջազգային հյուրերը գնում էին միայն Երևանից, իսկ չգնացողները հայտարարում էին, որ ամբողջովին աջակցում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ջանքերին և հարգանքով են վերաբերվում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին:
 
GOP-29-ին մասնակցելու պատրվակով, եթե պաշտոնական Երևանից պատվիրակություն գնա Բաքու, կարծում եմ միակ ակնկալիք-խաբկանքը կլինի ինչ-որ թղթի կտոր նախաստորագրելը, որի հեռանկարն այս պահին չի երևում:
 
GOP-29-ը լավ առիթ է, որպեսզի Հայաստանից համապատասխան քաղաքական ուղղերձներ գնան աշխարհի տարբեր մայրաքաղաքներ՝ բոլոր հայ գերիներին ազատ արձակելու նպատակով Բաքվին համապատասխան դիվանագիտական և քաղաքական պահանջներ ներկայացնելու համար»։