Հունաստանի ԱԳՆ-ն փախստականների ապօրինի տեղափոխման շրջանառությունը գնահատել է 6 միլիարդ եվրո
Հունաստանը և Թուրքիան պայմանավորվել են միասին պայքարել փախստականների ապօրինի տեղափոխման դեմ, հայտնել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոտզիասն իր թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո, հայտնում է RIA Novosti-ն:
«Մենք նախարարի հետ համաձայնվել ենք, որ անհրաժեշտ է համակարգված պայքար փոխադրողների և մաֆիոզների ցանցի դեմ, որոնց շրջանառությունը համաձայն գնահատումների հասել է 6 միլիարդ եվրոյի»,- ասել է Կոտզիասը բանակցություններից հետո մամլո ասուլիսում:
«Մենք համաձայնվել ենք, որ համաձայնություն ստորագրելը բավարար չէ, դրանք կատարել է պետք»,- իր հերթին հայտարարել է Չավուշօղլուն: