Զելենսկին հիստերիա է բարձրացրել «Հաղթանակի պլանի» գաղտնի կետի արտահոսքի պատճառով. ՌԻԱ Նովոստի
Վլադիմիր Զելենսկին կշտամբել է Սպիտակ տանն այն բանի համար, որ լրատվամիջոցներ արտահոսք է եղել Կիևի` ԱՄՆ-ից «Տոմահավկ» հեռահար հրթիռներ խնդրելու մասին: Այս մասին Զելենսկին ասել է Հյուսիսային Եվրապայի երկրներից լրագրողների հետ զրույցում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Տեսնում եք, թե ինչ է կատարվում հիմա լրատվամիջոցներում, նրանք ասում են, որ Ուկրաինան ուզում է կամ ուզում էր ստանալ բազմաթիվ հրթիռներ, ինչպիսիք են «Տոմահավկ»-երը և այլն։ Բայց սա գաղտնի տեղեկություն էր։ Ուկրաինայի և Սպիտակ տան միջև: Ինչպե՞ս հասկանալ այս հաղորդագրությունները: Սա նշանակում է, որ գործընկերների միջև կոնֆիդենցիալ բան չկա»,- ասել է նա: