77 մարդու սպանած նորվեգացի ահաբեկիչը կբողոքի Եվրադատարանում
Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Interfax-ը հայտնում է, որ նա կբողոքի իր ազատազրկման պայմաններից: Բրեյվիկը դժգոհում է առանձին խցում լինելուց: Նա գոհ չէ նաև իր էլեկտրոնային նամակագրության վերահսկումից:
Բրեյվիկը դատի կտա Նորվեգիայի իշխանություններին՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան խախտելու համար:
2011-ի ամռանը Բրեյվիկը 77 մարդու էր գնդակահարել, ապա դատապարտվել 21 տարվա ազատազրկման: