Էրդողանը խոսել է Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքի տարածաշրջանը վերածվել է «կրակե օղակի», և կան նոր սահմաններ գծելու փորձեր։
«Մինչ մեր տարածաշրջանը վերածվել է կրակե օղակի, փորձեր են արվում գծել նոր սահմաններ», - ասել է Թուրքիայի ղեկավարը՝ խոսելով կուսակիցների հետ Թուրքիայի խորհրդարանում:
Նրա խոսքով, Թուրքիայի Հանրապետությունն իր պատմության ընթացքում մեծ գին է վճարել և տեսել է շատ դավաճանության փորձեր:
«Ցավոք սրտի, մեզ թիկունքից հարվածեցին, բայց մենք չկորցրինք մեր հույսը: Մենք չվարանեցինք անել այն ամենը, ինչ պետք էր անել Թուրքիայի ու մեր ազգի լուսավոր ապագայի համար»,- ասել է Էրդողանը։