Վրաստանի ընդդիմությունը Զուրաբիշվիլիին կոչ է անում չգնալ դատախազություն
Ընդդիմության առաջնորդները Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին խորհուրդ են տվել չգնալ դատախազություն՝ բացատրություններ տալու ընտրակեղծիքների հայտարարության վերաբերյալ։
Այս մասին ասել է Վրաստանի ընդդիմության առաջնորդներից Զուրաբ Ջափարիձեն։
«Մենք ընդդիմադիր դաշտում մտադիր չենք գնալ Վրաստանի դատախազություն, քանի որ չենք վստահում նրանց։ Կարծում եմ, որ նախագահը նույնպես չի գնա դատախազություն, բացի այդ նա իմ խորհրդի կարիքը չունի»,- ասել է Զուրաբ Ջափարիձեն։