Աղազարյանի որդու մասով ասածներս փաստերով հիմնավորվող են, ափսոսանք եմ հայտնում միջադեպի համար. Քյարամյան (տեսանյութ)
Ես ինչ ասել եմ` փաստերով հիմնավորվող բաներ են, սակայն գոյություն ունի նախաքննական մարմնի վարույթում առկա գործ: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը` անդրադառնալով Ազգային ժողովում իր կողմից ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդու մասին արած հայտարարությանը:
ՔԿ նախագահը չմասնավորեցրեց, թե ովքեր են եղել իրեն զանգահարողները:
«Ոչ բոլոր միջամտություններն են, որ կարող են հանցավոր համարվել, դրա համար էլ չեմ բարձրաձայնել»,- ասաց Քյարամյանը:
Նա ափսոսանք հայտնեց Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ և նշեց, որ այդ թեմայով Նիկոլ Փաշինյանի հետ զրույց չի ունեցել:
«Եթե հանրությունը ընդհանուր խնդիր է տեսնում և վստահ եմ, որ տեսել է, դա ինձ համար բացարձակ խնդիր չէ և պատրաստ եմ ներողություն խնդրել հանրությունից, եթե հանրությունը իմ որևէ ցանկացած գործողությունում խնդիր է տեսնում»,- ասաց նա:
Մանրամասները` տեսանյութում