Իսրայելը հոկտեմբերի 26-ին հարվածներ է հասցրել Իրանի հրթիռային խոշոր գործարանին
Հոկտեմբերի 26-ին Իսրայելը հարվածներ հասցրեց Իրանի մի շարք կարևոր օբյեկտների, այդ թվում՝ տիեզերական կենտրոնին, որտեղ միջին հեռահարության բալիստիկ հրթիռներ են արտադրվում։
Այս մասին հայտնում է The New York Times-ը (NYT)՝ հղում անելով ամերիկյան Planet Labs օպերատորի արբանյակային պատկերներին։
Մարտի և հոկտեմբերի 26-ին արված արբանյակային լուսանկարները ցույց են տալիս Սեմնան նահանգի Շահրուդ տիեզերական կենտրոնի վրա հարձակման հետևանքները, որը պատկանում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ):
Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի գիտաշխատող Ֆաբիան Հինզը, որը կենտրոնին հետևում է 2017 թվականից, ասում է, որ այն օգտագործվել է հրթիռային շարժիչներ ստեղծելու համար, որոնք կարող են օգտագործվել տիեզերական տեխնոլոգիաներում, բայց նաև լայնորեն կիրառվում են բալիստիկ հրթիռներում: