Մոսկվան և Կիևը բանակցում են. «պատմական» համաձայնությունը մո՞տ է
Ուկրաինան և Ռուսաստանը նախնական բանակցություններ են վարում էներգետիկ ենթակառուցվածքների վրա փոխադարձ հարձակումներին վերջ տալու համար։
Այս մասին գրում է Financial Times-ը։ Ըստ հրապարակման՝ բանակցությունները վերսկսվել են Կատարի միջնորդությամբ։
Այս համաձայնագիրը կարող է նշանակալից քայլ լինել շարունակվող ռազմական հակամարտությունը թուլացնելու ուղղությամբ։
«Քննարկումներ են ընթանում ինչ-որ բան վերսկսելու վերաբերյալ: Ներկայումս բանակցություններ են ընթանում էներգետիկ օբյեկտների վերաբերյալ»,- իրավիճակը մեկնաբանել է բանակցությունների ընթացքին տեղյակ դիվանագետը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ նշել էր, որ նման համաձայնագիրը կարող է ազդանշան լինել Ռուսաստանի պատրաստակամության մասին։