Բայդենը Ուկրաինային կոչ է արել հարվածել Կիմ Չեն Ընի զորքերին
ԱՄՆ-ը հետևում է Կուրսկի շրջանում հյուսիսկորեացի զինվորների ներկայությանը։
Ուկրաինան պետք է պատասխան հարված հասցնի, եթե ԿԺԴՀ-ի զինուժը անցնի իր տարածք։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, գրում է Reuters-ը։
Բայդենի խոսքով՝ իրեն անհանգստացնում է Կուրսկի շրջանում հյուսիսկորեական զորքերի ներկայության մասին տեղեկությունը։
ԱՄՆ նախագահին հարցրել են նաև, թե արդյո՞ք ուկրաինացի զինվորները պետք է պատասխան հարված հասցնեն, Բայդենը նշել է․
«Եթե նրանք հատեն Ուկրաինայի սահմանը, ապա այո»,- պատասխանել է Բայդենը։