Չինաստանը 5 տարում մտադիր է կրճատել գենդերային դիսբալանսը
2020թ-ին Չինաստանի բնակչությունը կկազմի 1,42 մլրդ մարդ: Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն:
Համաձայն Չինաստանի ազգային բյուրոյի տվյալների, 2015թ-ի վերջին երկրի բնակչության թիվը կազմեց 1,37462 մլրդ մարդ:
2016-2020թթ սոցիալ-տնտեսական ծրագրում նշվում է, որ իշխանությունները մտադիր են ամբողջությամբ իրականացնել ընտանիքում երկրորդ երեխա ունենալու քաղաքականությունը:
Իշխանությունները մտադիր են պայքարել գենդերային դիսբալանսի դեմ, որը Չինաստանում ամենաբարձրն է շատ երկրների շարքում:
Նոր հնգամյա պլանի համաձայն, նախատեսվում է բարելավվել առողջապահությանն ուղղված քաղաքականությունը, ինչպես մայրերի, այնպես էլ երեխաների վերաբերյալ: