Ուրախալի է, որ ընտրություններն անցան խաղաղ ու անվտանգ միջավայրում. Էրդողանը շնորհավորել է Կոբախիձեին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։
Էրդողանը նշել է, որ ընտրությունները, որոնք բացահայտեցին վրաց ժողովրդի կամքը, անցել են խաղաղ ու անվտանգ միջավայրում։
«Անկեղծորեն շնորհավորում եմ Ձեր ղեկավարած «Վրացական երազանք» կուսակցությանը 2024 թվականի հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթանակի և առաջին տեղի համար։ Հուսով եմ, որ ընտրությունների արդյունքները հաջողություն կբերեն Վրաստանի ժողովրդին և մեր տարածաշրջանին։ Ուրախալի է, որ ընտրությունները, որոնք բացահայտեցին վրաց ժողովրդի կամքը, անցան խաղաղ ու անվտանգ միջավայրում։ Օգտվելով առիթից՝ ևս մեկ անգամ ցանկանում եմ ձեզ առողջություն և երջանկություն մաղթել, իսկ Վրաստանի բարեկամ ժողովրդին՝ բարգավաճում և երջանկություն»,- նշել է Էրդողանը: