Կրեմլը մեկնաբանել է Կուրսկի շրջանում ԿԺԴՀ զինվորականների մասին տեղեկությունները
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ պատասխանել է լրագրողների այն հարցին, թե ինչպես կարող են իշխանությունները մեկնաբանել Կուրսկի շրջանում հյուսիսկորեացի զինվորների ներկայության մասին տեղեկատվությունը։
«Ես ոչինչ չունեմ ավելացնելու այն ամենին, ինչ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է այս թեմայով վերջին մամուլի ասուլիսի ժամանակ», - բացատրել է Պեսկովը։
Մինչ այս ՄԱԿ-ում ԿԺԴՀ-ի առաքելությունը հերքել էր Ռուսաստան զորքեր ուղարկելու մասին տեղեկությունը՝ այդ լուրերն անվանելով անհիմն։ Հյուսիսային Կորեայի դիվանագետների կարծիքով՝ նման հայտարարությունները նպատակ ունեն վարկաբեկել Փհենյանը և խաթարել երկու ինքնիշխան պետությունների հարաբերությունները։
Հավելենք, որ ԿԺԴՀ արտաքին գործերի նախարարը ժամանել է Վլադիվոստոկ։ Չորեքշաբթի նա կայցելի Մոսկվա, որտեղ բանակցություններ կվարի ռուս պաշտոնյաների հետ։