Ուկրաինան անօդաչու թռչող սարքի օգնությամբ հարձակվել և հարվածել է Չեչնիային
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է Գուդերմեսի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման մասին։
«Այսօր ժամը 06:30-ին Գուդերմեսում անօդաչուի հարձակման հետևանքով տարածքում հրդեհվել է դատարկ շենքի տանիքը։ Զոհեր և վիրավորներ չկան։ Հրդեհը մարվել է»,- գրել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։
Ռուսաստանի հատուկ նշանակության ուժերի համալսարանը պատրաստում է Ուկրաինայում մարտական գործողությունների մասնակիցներին։ Ռուսաստանի իշխանություններն առաջին անգամ հայտնում են Չեչնիայի տարածքում անօդաչու թռչող սարքի հարձակման մասին։