Կիմ Չեն Ընը 10 հազար զինվոր է ուղարկել Ուկրաինայի դեմ մարտերին մասնակցելու համար. Պենտագոն
Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը հայտնել է, որ ԿԺԴՀ իշխանությունները մոտ 10 հազար զինվոր են ուղարկել Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու համար։
Նրա խոսքով` հյուսիսկորեացի զինվորականների մի մասն արդեն վերաբաշխվել է Ուկրաինայի տարածքին մոտ, և, հնարավոր է, շուտով նրանք կռվի մեջ մտնեն Կուրսկի շրջանում։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտահոգություն է հայտնել այս տեղեկատվության կապակցությամբ՝ Հյուսիսային Կորեայի զինվորականների ներկայությունը տարածաշրջանում համարելով շատ վտանգավոր քայլ։ Միաժամանակ ՄԱԿ-ում ԿԺԴՀ առաքելության առաջին քարտուղար Իլ Հա Կիմը հերքել է կորեացի զինվորականներ Ռուսաստան ուղարկելու մասին լուրերը՝ դրանք անվանելով կեղծ։