Իսրայելական բանակը Լիբանանում nչնչացրել է 14 քաղաք ու գյուղ
Իսրայելի ռազմական գործողությունը հարավային Լիբանանում հանգեցրել է սահմանամերձ քաղաքների և գյուղերի համատարած ավերածությունների:
Այս մասին հայտնում է Reuters-ը։
Բազմաթիվ քաղաքներ, որոնք լքված են ռմբակոծություններից փախած բնակիչների կողմից, գոյություն են ունեցել առնվազն երկու հարյուր տարի: Գյուղերից շատերը խիստ ավերված են:
Լիբանանի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը նշել է, որ 14 քաղաք և գյուղ անցյալ տարվա ընթացքում իսրայելական հարձակումների թիրախ են դարձել:
Իսրայելի հրամանատարությունը դեռ չի պատասխանել ավերածությունների մասշտաբների մասին Reuters-ի հարցմանը: