«Հեզբոլլահ»-ը նշել է Իսրայելի կորուստները պատերազմի մեկնարկից ի վեր
Հոկտեմբերի 1-ից Լիբանանում գործողության մեկնարկից ի վեր Իսրայելը կորցրել է ավելի քան 90 զինծառայող, ևս 750 մարդ վիրավորվել է։
Այս մասին ասված է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման հայտարարության մեջ:
Իսրայելը կորցրել է նաև 38 Մերկավա տանկ, չորս տրակտոր, չորս զրահամեքենա և զրահափոխադրիչներ: Բացի այդ, Հեզբոլլահը հայտարարել է երեք Hermez 450 անօդաչու թռչող սարքի և մեկ Hermez 900 ինքնաթիռի ոչնչացման մասին։
«Այս հաշվարկը չի ներառում թշնամու կորուստները բազաներում, ռազմական օբյեկտներում, զորանոցներում, բնակավայրերում և օկուպացված քաղաքներում», - ասվում է հայտարարության մեջ: