Իսրայելական բանակը գնել է մարտական լազերներ
Իսրայելի պաշտպանության նախարարությունը 535 միլիոն դոլարի պայմանագրեր է ստորագրել «Iron Beam» լազերային հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման համար։
Նշվում է, որ խոսքն օդային սպառնալիքների դեմ հզոր լազերային ՀՕՊ համակարգի մասին է՝ ականանետային զինամթերք, անօդաչու թռչող սարքեր և տարբեր տեսակի հրթիռներ որսալու համար:
Համակարգը կհամալրվի պաշտպանական համակարգում՝ որպես երկաթյա գմբեթին օգնող համակարգ:
Իր հերթին Bloomberg-ը գրում է, որ Iron Beam համակարգից 1 կրակոցի արժեքը 5 դոլար է, մինչդեռ Երկաթյա գմբեթի մեկ հրթիռը գնահատվում է 60 հազար դոլար։