Ռոդրին Վինիսիուսին հաղթեց «Ոսկե գնդակ»-ի պայքարում. Մադրիդի «Ռեալը» բոյկոտել է արարողությունը
«Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին ստացել է 2023/24 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակը։
Նա դարձավ առաջին իսպանացին 1960 թվականից ի վեր, ով արժանացավ այս մրցանակին։ Ռոդրին հաղթեց պայքարում Մադրիդի «Ռեալի» աստղ Վինիսիուս Ժունիորին։
Ի նշան բողոքի՝ Մադրիդի «Ռեալի» պատվիրակությունը հրաժարվել է գնալ Փարիզում կայանալիք արարողությանը։