Բայդենը վաղաժամ քվեարկել է ԱՄՆ նախագահի ընտրություններում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վաղաժամ քվեարկել է ԱՄՆ նախագահի ընտրություններում, հայտնում է Reuters-ը։ Գործող ղեկավարը բարեխղճորեն պահել է ընտրատեղամասում հերթը։
ԱՄՆ նախագահն իր ձայնը տվել է Դելավեր նահանգում․ «Գնացեք քվեարկելու», - հայտարարել է նա՝ դուրս գալով ընտրատեղամասից։