Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Քաղաքականություն

ՆԳ նախարարությանը պետբյուջեից 105 մլրդ դրամ է հատկացվել

Հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով նախատեսված ՆԳ նախարարության ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը:

Փոխնախարար Արփինե Սարգսյանն իր ելույթում նշել է, որ 2025 թ. պետական բյուջեի նախագծով ՆԳ նախարարության ընդհանուր հատկացումները կազմում են 105 մլրդ դրամ, որից ընթացիկ ծախսերի գծով՝ 99,1 մլրդ դրամ, կապիտալ ծախսերի գծով՝ 5,9 մլրդ դրամ։

2025 թվականի պլանավորված բյուջեով սոցիալական բնույթ ունեցող և գնում չհանդիսացող ծախսերը կազմում են 87,2 մլրդ դրամ, որից միայն աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցած միջոցները՝ 77,4 մլրդ դրամ, գնումների ընթացակարգով նախատեսվող հատկացումները՝ 17,8 մլրդ դրամ, որից կապիտալ ծախսերը՝ 5,9 մլրդ դրամ:

Ընթացիկ ծախսերի գծով 8 մլրդ դրամի ավելացումը պայմանավորված է.
1. Արմավիրի, Արարատի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի և Ջրային պարեկային ծառայության ծառայողների աշխատավարձերի, ինչպես նաև ՆԳՆ ծառայողների ատեստավորման արդյունքներով հավելավճարների ապահովմամբ,
2. Ոստիկանության գվարդիայի ստեղծման համար հատուկ տեխնիկայի, սպառազինության, համազգեստի, համակարգչային ծրագրերի և այլ ապրանքների ու նյութերի ձեռք բերման անհրաժեշտությամբ,
3. Մեկ միասնական կրթահամալիրի ձևավորմամբ (Ոստիկանության կրթահամալիրի և ՃԿՊԱ միավորում):

Կապիտալ հատկացումները՝ 5,9 մլրդ դրամը, հիմնականում վերագրվում են.
1. Ոստիկանության գվարդիայի, քրեական ոստիկանության և համայնքային ոստիկանության ստեղծման համար տրանսպորտային միջոցների, էլեկտրոնային ձեռնաշղթաների (ընտանեկան բռնության կանխարգելում, պաշտպանություն), ՁՊՎ-ների կապիտալ վերանորոգումների, ազդանշանային և տեսահսկողության համակարգերի, ինչպես նաև վարչական և այլ սարքերի ու սարքավորումների ձեռք բերմանը,
2. Փրկարար ծառայության (ներդրումային ծրագիր՝ 2,365 մլն դրամ, 4 մարզի համար) Արմավիրի և Կոտայքի մարզերում արտակարգ դեպքերին և պատահարներին արագ արձագանքելու համար փրկարարական, հրդեհաշիջման մեքենաների ձեռք բերմանը (Արագածոտնի և Արարատի մարզերում ծրագրի իրականացման նպատակով ֆինանսական միջոցների հատկացումը հաստատվել է ՆԳՆ 2025-2027 թթ. ՄԺԾԾ-ով 2026 թ. համար),
3. Շենք-շինությունների շարունակական շինարարությանը:

Արփինե Սարգսյանի խոսքով՝ ՆԳ նախարարությունը գալիք տարում կիրականացնի 6 ծրագիր` 22 քաղաքականության միջոցառմամբ:
Ըստ առանձին միջոցառումների, ծրագրային բյուջետավորման մեթոդաբանությանը և ձևաչափին համապատասխան, մշակվել և բյուջետային հայտում ներառվել է 120 արդյունքային չափորոշիչ (ցուցանիշ)՝ դրանով ըստ էության ապահովելով նախատեսվող բյուջետային միջոցների հաշվին իրականացվող աշխատանքների, մատուցվող ծառայությունների և ակնկալվող արդյունքների միջև փոխկապվածությունը:

Կառավարության բարեփոխումների ռազմավարությամբ ամրագրված՝ ժողովրդավարական պետությանն ու հասարակությանը բնորոշ ներքին գործերի նախարարություն ունենալու անհրաժեշտությամբ պայմանավորված, մշակվել և ՆԳՆ ծրագրային բյուջեում ներառվել են ոստիկանության և փրկարար ծառայության գործունեության վերջնական արդյունքի գնահատման (թիրախային) հետևյալ հիմնական ցուցանիշները.
– հասարակական վստահության մակարդակի աճը՝ 2022 թ․ 70%-ից 2026 թ․՝ 75%,
– բացահայտված հանցագործությունների մակարդակի աճը՝ 2022 թ․ 41,8%-ից 2026 թ.՝ 50%,
– առավել լատենտային հանցագործությունների հայտնաբերման մակարդակի աճը՝ 2022 թ․ 10,9%-ից 2026 թ․՝ 12%,
– սեյսմիկ պաշտպանության տեսակետից գնահատված օբյեկտների քանակի աճը՝ 2023 թ․5%-ից 2027 թ․՝ 10%,
– տեղեկացված բնակչության թվաքանակի աճը՝ 2022 թ. 5%-ից 2026 թ․՝ 10% և ծրագրային բյուջեի 3-րդ հավելվածով ներկայացված ևս 2 հիմնական ցուցանիշ։

Մինչև 2025 թվականի ընթացքում իրականացվելիք հիմնական միջոցառումներին անդրադառնալը, փոխնախարարն ամփոփ ներկայացրել է հանցավորության և դրա դեմ տարվող պայքարի շրջանակում 9 ամիսների վիճակագրությունը, ինչպես նաև տվյալներ ՆԳ նախարարության կողմից մատուցվող ծառայությունների մասով:

Անդրադառնալով ՆԳ նախարարությունում իրականացվող համապարփակ բարեփոխումներին՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ դրանք շարունակվելու են նաև 2025 թվականին։
Նա ներկայացրել է իրականացվելիք աշխատանքները՝ ըստ ենթակա պետական մարմինների գործունեության ուղղությունների․

Ոստիկանություն․ Ոստիկանությունը որպես մասնագիտական մարմին զարգանալու է չորս հենասյունային ուղղություններով․
• Պարեկային ծառայությունն արդեն իսկ գործում է ամբողջ հանրապետության տարածքում, իսկ ոստիկանության գվարդիայի ձևավորման օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է Ազգային ժողովի կողմից։ Ոստիկանության գվարդիայի ծառայողների ամբողջական վերապատրաստման գործընթացը նախատեսվում է ավարտել 2025 թ. նոյեմբերին՝ ծառայության մեկնարկին ընդառաջ։
• Քրեական և համայնքային ոստիկանության ձևավորման շրջանակներում սկզբունքորեն կվերաիմաստավորվեն ոստիկանության տարածքային մարմինների կազմակերպական ձևն ու գործառույթները, ինչը միտված է ինչպես գործառույթների կրկնության բացառմանը, միջանկյալ կառավարման ավելորդ օղակների վերացմանը, հանցագործությունների կանխարգելման և բացահայտման արդյունավետության բարձրացմանը, այնպես էլ այդ մարմինների գործունեությունն առավելապես հանցագործությունների կանխարգելմանը նպատակաուղղելուն:
• 2025 թ․ բյուջեով շուրջ 6 մլրդ դրամ է նախատեսվել ոստիկանության գվարդիայի և մյուս հենասյունային ուղղությունների համար սպառազինության ու անհրաժեշտ այլ միջոցների ձեռք բերման նպատակով։
• 2025 թ. նախատեսվում է աշխատանքներ իրականացնել Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմում նոր ստեղծված՝ համացանցի միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության, ինչպես նաև կիբերհանցագործությունների դեմ պայքարի մասնագիտացված ստորաբաժանումների կարողությունների զարգացման ուղղությամբ:
• Նախապատրաստվել են Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2025-2027 թթ․ գործողությունների ծրագրի նախագիծ, որի ընդունման արդյունքում թիրախավորվելու են նաև շահառուների բժշկական օգնության որակի բարձրացումը և վերասոցիալականացումը։
• Օպտիմալացման գործընթացի շրջանակում նախատեսվել է 30 տոկոսով կրճատել ձերբակալվածների պահման վայրերի թիվը: Այն ՁՊՎ-ներում, որոնք կշարունակեն գործել, նախատեսվում են հիմնական վերանորոգումներ։
• Վերանայվում է պետական պահպանության ենթակա պետական շենքերի և շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկը։ Նկատի ունենալով, որ համապատասխան որոշման ընդունումից հետո ոստիկանության կողմից զգալի օբյեկտների պահպանությունը փոխանցվելու է մասնավոր պահնորդական կազմակերպություններին, նախապատրաստվել է օրենսդրական փաթեթ։
• Ներկայումս ընթանում է ՆԳՆ ենթակայության տակ գտնվող երկու ուսումնական հաստատությունների՝ «ՀՀ ոստիկանության կրթահամալիր» և «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» միավորման գործընթացը։ Երկու ուսումնական հաստատությունների միավորման արդյունքում հնարավոր կլինի բավարարել ՆԳՆ ենթակայության տակ գտնվող ծառայությունների կադրային պահանջարկը։
• Մեկնարկել է «ՆԳ նախարարության արդյունավետության խթանում՝ մարդկային ռեսուրսների կառավարման բարեփոխումների միջոցով» ծրագիրը: 2025 թվականից ծրագիրը թույլ կտա ներգրավել լավագույն կադրերին, որոնք իրենց ծառայությունը կվերածեն հանրային ծառայության օրինակելի տեսակի՝ ապահովելով աշխատանքների արդյունավետությունը և գործունեության թափանցիկությունը։
• ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ համատեղ, Ներքին գործերի նախարարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություններ, որոնց ընդունմամբ «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ի համար 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով հասանելիություն կապահովվի օրենսդրությամբ սահմանված տնտեսվարողների տեսահսկման համակարգերին: Միասնական կենտրոնը անհրաժեշտ տեղեկատվությամբ կապահովի ոստիկանությանը և այլ իրավապահ մարմիններին՝ ապահովելով հասարակական կարգն ու անվտանգությունը։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն

• Ծառայության կողմից տրամադրվող նույնականացման քարտերի պահանջարկի կտրուկ ավելացմամբ պայմանավորված՝ 2025 թվականին կավելանա նույնականացման քարտերի թողարկման քանակը։
• 2023 թվականից աստիճանաբար ներդրվել է առցանց հերթագրման համակարգ (migration.e-gov.am), որն ընթացիկ տարում կատարելագործվել է, և ներկայումս ծառայությունները մատուցվում են և՛ էլեկտրոնային հերթագրմամբ, և՛ կենդանի հերթի ձևաչափով։
• 2025 թվականին նախատեսվում է գնել գունավոր կամ լյումինեսցենտ գունավոր անձնագրեր տպագրող նոր սարքեր։
• Ծառայության կողմից երկար տարիներ շահագործվում են մի շարք էլեկտրոնային համակարգեր, որոնց սերվերային սարքավորումների կրիչները ժամանակի ընթացքում խափանվում են․ 2025 թվականին նախատեսվում է գնել սերվերների սկավառակներ:
• Ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքների մասով ներդրվելու է ինչպես օտարերկրացիներին ՀՀ-ում կացության կարգավիճակի տրամադրման դիմումների ընդունման և վարույթների իրականացման առցանց միջավայր, այնպես էլ ՀՀ քաղաքացիություն ստանալու և այն դադարեցնելու համար դիմելու, ինչպես նաև վարույթներն իրականացնելու էլեկտրոնային ընթացակարգ։
• Բնակչության նոր ռեգիստրի ներդրման նպատակով ուրվագծվել է նոր ռեգիստրի կառուցվածքը, շրջանառվում է «Բնակչության պետական ռեգիստրի մասին» նոր օրենքի նախագիծը։
• Ըստ բնակության վայրի փաստացի հաշվառման՝ առցանց դիմումների ընդունման համակարգի ներդրման նպատակով կազմվել է ծրագրային ապահովման մշակման տեխնիկական առաջադրանք։ Ծրագրային ապահովումը պատրաստ է լինելու 2024 թ. դեկտեմբերին, իսկ գործարկումը նախատեսվում է 2025 թվականից։
• ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում իրականացվել է Զանգերի կենտրոնի ծրագրային ապահովման գնման և ներդրման մրցույթ։ Ծրագրային ապահովման ներդրումը ակնկալվում է ավարտին հասցնել մինչ 2025 թ. հուլիս։
• Պետություն-մասնավոր գործընկերություն ձևաչափով ՀՀ-ում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքների արդիականացման նպատակով մեկնարկել է որակավորված հայտատուների հետ բանակցությունների փուլը։ Հաղթող հայտատուի հայտարարումը կիրականացվի 2025 թ. մարտ-ապրիլ ամիսներին, նոր ենթակառուցվածքը կներդրվի 12 ամսում, իսկ արտադրությունը կմեկնարկի 2026 թ. մարտ-ապրիլին։
• Ներդրվել է շրջիկ ձևաչափով ծառայության համակարգ, որի արդյունքում ծառայությունների մատուցումը ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց համար դարձել է առավել հասանելի։
• Կայացման ընթացքում է միգրացիոն քաղաքականության երկխոսության հարթակը։ Այն կամավոր և ոչ ֆորմալ հարթակ է, որը միավորում է պետական կառույցներին, միջազգային կազմակերպություններին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և այլ շահագրգիռ կողմերի՝ Հայաստանում միգրացիոն քաղաքականության վերաբերյալ կառուցողական երկխոսություն ծավալելու և փաստահեն առաջարկությունների համար:

Փրկարար ծառայություն

• 2025 թ. ընթացքում նախատեսվում է իրականացնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի և Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի միավորումը, ինչի արդյունքում կձևավորվի ահազանգերի ընդունման մեկ միասնական հարթակ։
• Կառավարության 2023 թ. հոկտեմբերի 5-ի «Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ. ռազմավարությունը և 2023-2026 թթ. գործողությունների ծրագիրը» հաստատելու մասին որոշմամբ սահմանված է «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում և ներկայացում Ազգային ժողով։ Օրենքի նախագիծը սահմանում է աղետների ռիսկի կառավարման ոլորտում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և բնակչության գործառույթների հստակեցում, կառավարության և լիազոր մարմնի լիազորությունների ընդլայնում, արտակարգ իրավիճակների դասակարգում։
• ՆԳ նախարարության կողմից 2025 թվականին շարունակվելու են «Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքի նախագծի և դրանից բխող ենթաօրենսդրական ակտերի նախագծերի փաթեթի լրամշակման աշխատանքները։ Նախագծով սահմանվում է բնակչության ազդարարման համակարգի արդիականացում, քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական և հիմնական միջոցառումների արդյունավետ կազմակերպում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև կազմակերպությունների և բնակչության իրավասությունների հստակեցում և սահմանում։
• «ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության 2023 թ. նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված Հավելված 1-ով սահմանված է «Աղետների վաղ ազդարարման համակարգի ձևավորման հայեցակարգը և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունում, ինչի արդյունքում 2025 թ. կկատարելագործվեն աղետների վաղ ազդարարման համակարգի օպերատիվ տեղեկատվության տրամադրման հնարավորությունները, կնվազեն մարդկային կորուստները և տնտեսական վնասները։
• Շարունակվում են աշխատանքներն արտակարգ իրավիճակներում փրկարար կամավորական համայնքային ջոկատների զարգացման ուղղությամբ։
• Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում իրականացվում են կամավորների հավաքագրման, ուսուցման, հենակետերի զարգացման, վերապատրաստման դասընթացների անցկացման, ինչպես նաև այլ աշխատանքներ։
• 2023 թվականից մեկնարկել է ոստիկանության և ՓԾ ծառայողների կամավոր ատեստավորման գործընթացը։ Ատեստավորումը սոցիալական լրացուցիչ երաշխիք կստեղծի, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա անձնակազմի մասնագիտական գիտելիքների կատարելագործման համար։

ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը պատասխանել է նաև ԱԺ պատգամավորների հարցերին: