Թբիլիսիում ԱԺ-ի դիմաց սկսվել է խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ ցույցը․ մանրամասներ
Թբիլիսիում խորհրդարանի դիմաց սկսվել է խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ ցույցը։ Հանրահավաքին ժամանել է Վրաստանի նախագահը։
Բազմաթիվ մարդիկ մոտենում են խորհրդարանին, նրանցից ոմանք կրում են Եվրամիության և Վրաստանի դրոշները։ Ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները մտադիր են իրենց գործողությունների ծրագրի մասին հայտնել այսօր՝ ժամը 20:00-ին:
Ավելի վաղ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Եվրամիությունը պետք է աջակցեն Վրաստանի խորհրդարանական ընտրություններից հետո բողոքի ցույցերին: Նա նաև կոչ է արել արևմտյան քաղաքական գործիչներին չվերսկսել շփումները իշխող «Վրացական երազանք կուսակցության հետ։
Տեսանյութը՝ հղմամբ։