Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 68-իԹող գլուխները տան պատին, հետո էլի տան, որ հասկանան. Փաշինյանը հունից դուրս եկավ (տեսանյութ)Իրանի քաղաքացու բնակարանից հափշտակել են 10 հազար դոլար, ոսկյա շղթա և մոտ 40 հազար դոլարի վարսերՄԻՊ-ն ու ԵՄ առաքելության ղեկավարը նախանշել են հետագա համագործակցության ուղղություններըԴավիթ Խուդաթյանի անունով և լուսանկարով ստեղծվել է կեղծ օգտահաշիվԱլեքսան Ալեքսանյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնելՀռոմում խաղաղության աղոթք և ընդունելություն է տեղի ունեցել՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակինՄեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը. ԿԳՄՍՆԲյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամԹրամփը ծրագրում է հանդիպում անցկացնել Զելենսկու և Պուտինի հետ10 բջջային հեռախոս և թմրանյութի նմանվող զանգված․ ՔԿՀ-ում կանխվել են փոխանցման փորձերԾնվել է 44-օրյա պատերազմում անմաhաgած Ռազմիկ Սահակյանի եղբայրը՝ Ավետը (տեսանյութ)Օդային և ուժային ակրոբատիկա, ձեռնածություն, ծաղրածուներ ու բազմաժանր տպավորիչ համարներ. «Վարդանյան եղբայրներ» կրկեսը՝ հյուրախաղերով Հայաստանի մարզերում էԻսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա»
ԱԺ-ն վերածել են էժանագին թատրոնի․ ՔՊ-ն ու ընդդիմությունը խաղում են իրենց դերերը
Հարկատուների վրա Վերահսկիչ պալատը նստել է այս տարի՝ 802 մլն դոլար, նախորդ տարի 1.1 մլրդ դրամ, բա մեր «քյար»-ը ո՞րն է. Մեսրոպ ՄանուկյանԶելենսկին առաջին անգամ ընդունել է, որ կկատարի Պուտինի պահանջներըԵրևանում պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել է (տեսանյութ)ՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու կենսաթոշակ ստանալու իրավունքըՈւզում եք՝ ուզեք, չեք ուզում՝ մի ուզեք. Մանուկյանը՝ ՊապոյանինՄեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ ՄիրզոյանԴա անելու եմ մեծագույն հաճույքով, դանդաղ. Ռուբինյանը՝ Էդգար ՂազարյանինԷդգար Ղազարյանի և Ռուբեն Ռուբինյանի անվերջ «փոխhրաձգությունը» (տեսանյութ)Լամին Յամալի հայրը թքել է մատուցողուհու դեմքին և փորձել աթոռ նետել տղամարդու ուղղությամբՎանաձորում բախվել են 2 «Opel»․ 19-ամյա երիտասարդին տեղափոխել են հիվանդանոցԱԺ ՔՊ խմբակցությունը Կարեն Առուստամյանին առաջադրեց Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնումԱռևտրաշրջանառությունը ուռում ա. Էկոնոմիկայի նախարար (տեսանյութ)
Նարեկ Կարապետյանը «ցրել» է մի հայտնի ընդդիմադիր գործչի հետ հանդիպումը․ նրան ասել են՝ Նարեկի հետ հանդիպում կազմակերպելը «դժվար» գործ է
Իսրայելի իշխանության համար պայքարը շարունակվում է նաև ընտրություններից հետո․ Արտակ ԶաքարյանՄարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բшխվել ծառին․ կան վիրավnրներԾավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ. ԱՆՍտամբուլում քառահարկ շենք է փլուզվելԷս կառավարությունը սիրում է ուրիշի սեփականությունը խլել, այդ երևույթին պետք է վերջ տալ. Ղազարյան (տեսանյութ)Վարույթի նման ընթացքը լուրջ հարցեր է առաջացնում թե՛ քննության պատշաճ ջանասիրության, թե՛ Արթուր Դանիելյանին կալանքի տակ պահելու շարունակական անհրաժեշտության վերաբերյալ. ՊետրոսյանCOP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և ՍևանՀՀԿ-ից ԲՀԿ, հետո ՔԺԿ ու մինչև իսկ ՔՊ․ Պալաչի քաղաքական «աճպարարությունը»՝ հանուն շահիԱյսպես խոսեց Զրադաշտը Հայաստանի մասին․ քաղաքագետԴիլիջանում 72-ամյա ուսուցչուհու մшհվան դեպքով կալանավորվել է նրա 42-ամյա որդինԻսպանիայում իրար են բախվել մարդատար գնացքներ. կան զոհեր
Արգելանք է դրվել Արթուր Բաղդասարյանի հետ փոխկապակցված ընկերությունների գույքի և բաժնեմասերի վրա
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել Աննա Հակոբյանի օրենսդրական նախաձեռնությանըՀայաստանն ու Սլովենիան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել (տեսանյութ)
ԱԺ-ն վավերացրել է TRIPP-ի վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ-ի շրջանակային համաձայնագիրը
Գորիսի դատարանում դատական նիստից հետո ծեծկռտուք է տեղի ունեցել․ կան տուժածներ․ միջամտել են կարգադրիչները
Մենք մեր վերաբերմունքը չենք փոխելու և մեր վերադարձն էլ ՀԱՊԿ չենք տեսնում». Միրզոյան
Ալիևը խոսել է Արցախի հանքերի իբր ապօրինի շահագործման մասինԵրևանի «Նորֆուդ»-ի գործունեության կասեցումը վերացվել էԵկեք ու ներողություն խնդրեք Նարեկ Կարապետյանից․ Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Միանշանակ արձանագրվել է՝ ՀՀ Սահմանադրության նախաբանում բացակայում է տարածքային հավակնության անգամ ակնարկը. Գևորգ ԴանիելյանԿասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը (տեսանյութ)
Մամուլ

Ավանտյուրա՞, թե՞ իրականություն. կկայանա՞ արդյոք հայ-վրացական օդային դաշինքը. «168 ժամ»

2015թ. դեկտեմբերի 18-ին Հայաստանում գրանցված «Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊ ընկերությունն արդեն հայտարարում է ապրիլին նախատեսվող թռիքների ու ավիատոմսերի անհավանական էժան գների մասին: Որպես «Արմենիայի» հիմնադիրներ, հիշեցնենք, ՀՀ պետռեգիստրում նշված են ՀՀ քաղաքացի Աշոտ Թորոսյանի եւ Վրաստանի քաղաքացի Ռոբերտ Օգանեսյանի անունները, սակայն ընկերության սեփականատերը վրացի օլիգարխ Թամազ Գաիաշվիլին է: Հենց նա էլ հայտարարել է, թե «Արմենիան» 49 դոլարով չվերթներ կիրականացնի Երեւանից Եվրոպա, ԱՊՀ երկրներ, մասամբ` Ասիայի երկրներ։ «Նման գնով կարող են թռչել նրանք, ովքեր նախօրոք` մեկ կամ երկու ամիս առաջ, տոմսեր կպատվիրեն»,- նշել է Գաիաշվիլին:

Ավիաընկերությունը մոտ 10 օր առաջ է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից ստացել օդանավ շահագործողի վկայական, դիմել էր նաեւ ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն՝ կանոնավոր ուղաեւորափոխադրումների իրականացման թույլտվություն ստանալու համար, սակայն ինչ-ինչ խնդիրների պատճառով հարցը դեռ ձգձգվում է:

168.am-ը ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանից հետաքրքրվեց, թե արդյոք շուտ չէ՞ առանց լիցենզիա ստանալու՝ ապրիլին թռիչքների ու գների մասին հայտարարելը: «Շուտ չէ, իրենց նպատակների, իրենց ծրագրերի մասին են խոսում»,- պատասխանեց Ա.Մովսեսյանը:

Փորձեցինք ավիաընկերության տնօրեն Ռոբերտ Օգանեսյանից ճշտել, թե ինչո՞ւ են շտապում ավիատոմսերի գների մասին հայտարարել, սակայն զբաղվածության պատճառով նա մեզ խոստացավ առաջիկայում մեկնաբանություն տալ: Ի դեպ, ըստ ոլորտի մասնագետների՝ ավիաընկերության գործունեության հեռանկարի մասին կարելի է խոսել այն դեպքում, երբ գոնե արդեն տոմսերի վաճառք է իրականացվում, իսկ «Արմենիան» առայժմ միայն հայտարարություններ է անում, տոմսերի վաճառք չկա:

ՀՀ Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը մեզ հետ զրույցում տարակուսեց այս աժիոտաժի կապակցությամբ եւ կասկածներ հայտնեց հերթական ազգային ավիափոխադրողի ստեղծման վերաբերյալ:

«Ինձ թվում է՝ դա հերթական ավանտյուրան է: Նման խոսակցություններ մի քանի ամիս առաջ էլ եղան, մեկ՝ «Էյր Արմենիան» է հայտարարում, որ շուտով վերսկսելու է թռիչքները, հայտնվել էին «Դվին Ավիա» կամ այլ անունով «ավիաներ» եւ հայտարարում էին, որ սկսելու են թռնել: Ճիշտն ասած՝ մի քիչ դժվար է հասկանալ, թե սա ինչ է նշանակում»:

Ըստ նրա՝ Հայաստանում վառելիքի եւ օդանավակայանի սպասարկման գները կրկնակի թանկ են՝ Թբիլիսիի կամ Քութաիսի օդանավակայանների համեմատ, եւ նման պայմաններում ընկերությունը չի կարողանա թռիչքներ իրականացնել: Շ.Պետրոսյանը քիչ հավանական համարեց, որ նրանք կարող են ՀՀ իշխանության հետ պայմանավորվածություն ունենալ, որ սեփական վառելիքը պետք է բերեն Վրաստանից, քանի որ մեզ մոտ բոլոր, այդ թվում՝ ավիավառելիքի ներկրման ոլորտում, մենաշնորհներ են:

«Աստված տա՝ կայանան, մեր ժողովրդին օգուտ է դա, եթե 50 դոլարով Եվրոպա են թռնելու, բայց ես մի քիչ կասկածում եմ»,- ասաց նա:

Հարցին, թե արդյոք տեսականորեն հնարավո՞ր է, որ դեպի Եվրոպա չվերթի գինը 50 դոլար լինի, Շ.Պետրոսյանը պատասխանեց, որ ավիատոմսերը տարբեր կարգի են լինում, կարող է մի քանի հատ 50 դոլարով վաճառեն, մնացածը,ասենք, 300 դոլարով:

«Նման խաբեություններ կան, ռեկլամային հնարք է, վիճակախաղի նման, որ ով առաջինը եկավ՝ առաջինը կգնի, բայց մեզ մոտ կա «օդի փող» ասված 10 հազար դրամը, նույնքան էլ օդանավակայանն է գանձում, արդյունքում՝ տոմսի գինը ստացվում է ոչ թե՝ 50, այլ՝ 100 դոլար, այն էլ՝ միայն մեկ ուղղությունը, գնալ-գալն արդեն 200 դոլար է դառնում, այսինքն՝ նույն գինն է, ինչ մնացած ընկերություններն են առաջարկում:

Ոչ մի կոնկրետություն չկա, ամբողջ համացանցը ողողված է այդ ընկերության գովազդով: Զարմանալի է, ինչո՞ւ են էսպես խառնվել իրար: Նախորդ փորձերից ելնելով՝ կարծում եմ, որ սա նույն գծի մեջ է տեղավորվում, չնայած ես կողմ եմ, որ վրացիների հետ ալյանսի մեջ մտնենք, հայ-վրացական ընկերություն ստեղծենք, ի վերջո, ռուսական մենաշնորհից կազատվենք: Բայց նույն օրը, երբ վրացիները հայտարարեն, որ Երեւանից թռիչքներ են իրականացնելու, «Աերոֆլոտի» դուստր ընկերությունը՝ ցածր գներով աշխատող «Պոբեդան», կհայտարարի Երեւանից շատ էժան թռիչքների մասին»,- հավելեց Շ.Պետրոսյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում