Վրաստանի ընտրություններին միջամտել է ոչ թե Ռուսաստանը, այլ եվրոպական երկրները. Պեսկով
Վրաստանի խորհրդարանական ընտրություններին միջամտելու վերաբերյալ Ռուսաստանի դեմ մեղադրանքները բացարձակապես անհիմն են:
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ շատ երկրների համար նման մեղադրանքներն արդեն ստանդարտ են։
«Մենք կտրականապես մերժում ենք նման մեղադրանքները: Նրանք արդեն ստանդարտ են շատ երկրներում, նրանք գրեթե միշտ մեղադրում են Ռուսաստանին: Ոչ, դա այդպես չէ, միջամտություն չի եղել, և մեղադրանքները բացարձակապես անհիմն են»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
Ինչպես նշել է Պեսկովը, եվրոպական շատ ուժեր փորձել են ազդել քվեարկության արդյունքի վրա: