«Ի՞նչ եք առաջարկում, մարդիկ հին մեքենաներո՞վ երթևեկեն». ֆինանսների նախարարը՝ ծառայողական մեքենաներ գնելու մասին
Ի՞նչ եք առաջարկում, մարդիկ հին մեքենաներո՞վ երթևեկեն: Այս մասին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ մի կողմից ծառայողական հին մեքենաները դուրս են բերվում շարքից, մյուս կողմից նոր մեքենաներ են գնվում և ծառայողական մեքենաների թիվը չի կրճատվում, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը ժամանակին խոստանում էր կտրուկ կրճատել դրանց թիվը:
«2025 թվականին ծառայողական մեքենաների ձեռքբերում չի սպասվում, բայց թե քանի մեքենա կա, կդժվարանամ ասել հիմա: Իմ տեղեկություններով` ամեն տարի ծառայողական մեքենաների թիվը կրճատվում է»,- ասաց նախարարը: